Գոռ Հովհաննիսյան

Գոռի ծննդավայրը Արարատի մարզի Ուրծաձոր գյուղն է: Գոռը մանկուց ապրում է իր հայրենի ծննդավայրում և նշում է, որ Ուրծաձորն այն միակ վայրն է, ուր ինքն իրեն համահունչ է  զգում մայր բնության հետ:  Գոռը շատ նվիրված է իր ընտանիքին, կնոջը` Ռուզաննային, տասներեք և տասնմեկ տարեկան երկու որդիներին և մեկ տարեկան փոքր  Նարեին: 36-ամյա այս արի երիտասարդն իր կյանքի մեծ մասն աշխատել է որպես անվտանգության աշխատակից` ապահովելով բոլոր այն ընկերությունների և մարդկանց անվտանգությունը, ում  հանձն էր առել պաշտպանել: Նախքան 2012թ` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին միանալը` Գոռը երկար տարիներ աշխատել է Վեդիի և Վարդենիսի  հանքարդյունաբերական ընկերություններում որպես անվտանգության աշխատակից: 

Վիրաբ Մխիթարյան

Վիրաբը Ուրծաձորի հատուկ պահպանվող տարածքի ամենաերիտասարդ անտառապահն է: Իջևանի զինվորական ուժերում ծառայությունն անցնելուց հետո, Վիրաբը կնության է առել իր սիրելիին և այժմ ունի դուստր` Հայկանուշը, ով արդեն դպրոցական է: Վիրաբը ծնվել է 1984 թ-ին Ուրծաձոր գյուղում և ողջ կյանքն ապրել այստեղ: 2011թ-ին միացել է  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին և մյուս անտառապահների հետ միասին կանխել որսագողության և ապօրինի անտառահատման բազմաթիվ փորձեր Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում:Վիրաբը նշում է ձիավարությունը, արշավները, հողագործությունը իր նախասիրությունների ցանկում և ավելացնում, որ շատ է սիրում իր աշխատանքը: Վիրաբը նաև հոգ  է տանում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում ազատության մեջ գտնվող ձիերի մասին, ինչպես նաև խստորեն հետևում  տարածքի անվտանգությանը:

Հարութ Դիլաքյան

Ծնվել է 1981թ. Արարատի մարզի Ուրծաձոր գյուղում: Ծառայել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Հայկազով  գյուղում, որից հետո աշխատել է  տեղի ջրամատակարարման ընկերությունում որպես առևտրային գործակալ: Հարութը  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում սկսել է աշխատել  2014թվականից, սակայն  լինելով բնության մեծ սիրահար, արդեն  ճանաչում է պահպանվող տարածքով անցնող բեզոարյան այծերին և կարողանում է  հեշտությամբ որոշել նրանց տարիքը: Հարութն ամուսնացած է, ունի մեկ դուստր` Էմման և մեկ որդի`Արմենը: Նա շատ է սիրում իր հայրենի գյուղը և կարծում է, որ ապագայում, երբ իր երեխաները կմեծանան, կմիանան իրեն` հայրենի բնությունը պահպանելու գործում: