ԳԼԽԱՎՈՐ
Eng.Հայ.
banner earth day
 
Վերջին նորություննները  Առաջիկա միջոցառումներ    Վերջին վիդեո նյութերը

Բնապահպանական Նախագծեր


Մամուլի ՀաղորդագրությունԱվելին ...



«Արեւորդի» էկո-ակումբի ֆիլմը «Panda Award»-ի եզրափակչում է հայտնվել


Գառնի/Գողթ «Արեւորդի» էկո-ակումբի պատանի անդամների նկարահանած «Էհա» ֆիլմը հայտնվել է «Panda Award» մրցույթի եզրափակիչ փուլում: «PaԱվելին ...



«SunChild Eco Tours» գործակալության հեծանվարշավը Հայաստանում


Ճանապարհորդությունն ավարտված է: Պիտերը, Տանյան, Կատրինը, Ուդոն եւ Անժելան Երեւան վերադարձան երկու շաբաթ տեւած, արկածներով եւ նոր տԱվելին ...



Մեր առաջին տարրը. Կովկասյան ջուր.


Տարածաշրջանի լուսանկարիչները “պատմում են” ջրի մասինԱվելին ...



Արեւորդի հեռուստատեսություն


Նոր մոտեցում Հայաստանի երիտասարդ սերնդի բնապահպանական կրթությանըԱվելին ...



Էկոկրթության այլընտրանքային տարբերակ` “Կանաչ Ավտոբուս”


Զարգացած հասարակության ցուցանիշը նախևառաջ գիտակից վերաբերմունքն է շրջակա միջավայրի և բնության հանդեպ: Մարդու և բնության ներդաշնակ Ավելին ...



“Կանաչ Դպրոց”-ը ` պատասխանատվության կոչ


Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամն իր գործունեության առաջին իսկ օրվանից երեխաների հետ շարունակական և ջերմ ընկերությԱվելին ...



Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 1-7 8-14 15-21 22-28 29-33 Հաջորդ Վերջին

Վերնագիր: «Կանաչ սերունդ» քարոզարշավը կոչ է անում սուպերմարկետների հաճախորդներին օգտագործել թղթե տոպրակներ

21.08.2010
  - 31.12.2010

Վայր: Հայաստան

Ի դեմս «Ֆրեշ», «Սթար» և «Զովք» սուպերմարկետների ցանցերի` այսուհետ հայ սպառողներին հնարավորություն կընձեռվի գործի դնել իրենց բնապահպանական գիտակցությունը` պոլիէթիլենային տոպրակների փոխարեն գործածելով թղթե տոպրակներ: Ընդամենը 50 դրամով ամեն ոք կարող է ապացուցել, որ ինքը բնապահպանական առումով խելամիտ սպառող է: Այս փոքր գումարը, իրականում, կարող է առավել նպաստավոր և կանաչ ապագայի համար մեծ փոփոխության առիթ լինել:

Ներկայումս պոլիէթիլենային տոպրակների գերսպառումը, որը հարյուրավոր տարիներ կպահանջի` քայքայվելու համար, բնապահպանական լուրջ վնասների պատճառ է դառնում:

Շատ երկրներում այս տոպրակների օգտագործումն արդեն իսկ արգելված է օրենքով, կամ էլ հաճախորդները պետք է վճարեն դրա համար, բայց հայաստանյան հաճախորդներին ցանկացած խանութում կամ սուպերմարկետում տրվում է միանգամայն անվճար: Պոլիէթիլենային տոպրակները սովորաբար օգտագործվում են ընդամենը մեկ անգամ ու դեն նետվում:

Այսպիսով, ծառերի ու մարգագետինների վրա, գետերում և այգիներում կուտակված միլիոնավոր պոլիէթիլենային տոպրակները ոչ միայն աչքի են զարնում, այլև տնտեսական վնաս են հասցնում` խցանելով ջրատարները, ընտանի ու եզակի վայրի կենդանիների վերացման պատճառ դառնալով, ինչպես նաև կուտակվելով հայաստանյան քաղաքներում և մարզային բնակավայրերում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի և այլ գործընկերների հետ համատեղ հայաստանյան սուպերմարկետներին թղթե տոպրակներով ապահովելու նախաձեռնությամբ ցանկանում է բնապահպանական գիտակցությամբ առաջնորդվող սպառողներին առաջին անգամ հնարավորություն տալ` դրսևորելու իրենց քաղաքացիական պատասխանատվությունը`նախապատվություն տալով թղթե տոպրակներին:

Թղթե տոպրակների ծրագիրը մեկնարկել է երևանյան բոլոր «Ֆրեշ» սուպերմարկետներում «Կանաչ սերունդ» մեկամսյա քարոզարշավի շրջանակում, սակայն ակցիան կշարունակվի ողջ տարին: «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցն առաջին նման ցանցն էր, որը միացավ թղթե տոպրակների ծրագրին` այդպիսով դառնալով բնապահպանական կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտի առաջատարը:

Հիմնադրամը նախաձեռնությանը միանալու կոչ է արել նաև «ՍԱՍ» և «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցին և դեռևս սպասում է պատասխանի:

Ծրագրի մասին հանրությանն իրազեկելու համար «Ֆրեշ» սուպերմարկետներում ապրիլին տեղի կունենան բնապահպանական միջոցառումներ: Հիմնադրամի «Արևորդի» էկո-ակումբների պատանի սաները սուպերմարկետի հաճախորդներին կբաժանեն ծաղկի սերմեր և թռուցիկներ` տեղեկացելու համար էկոլոգիապես նպաստավոր թղթե տոպրակներ ձեռք բերելու նոր հնարավորության մասին:

Վերադառնալ
 
Share |