ԳԼԽԱՎՈՐ
Eng.Հայ.
 
SunChild Festival  Վերջին նորությունները  Առաջիկա միջոցառումներ      Վերջին վիդեո նյութերը

SOS մշակույթ. Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիների մոռացված մշակութային արժեքների վերածնունդը

24 ամիս տևողությամբ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող SOS մշակույթ ծրագիրն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի /FPWC/ կողմից Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության /ՀՃՈՒԿ/ և dvv international վրաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Եվրոպական Միության ներդրումը` SOS մշակույթ ծրագրին կազմում է 492,754 եվրո:

Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է, համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

Կրթությունը կենտրոնական դեր է խաղում ծրագրում, որի նպատակն է տեղի երիտասադերի մոտ զարգացնել ինքնաքննադատություն եւ հասարակական իրազեկում, որը կխթանի միջմշակութային հաղորդակցությունն ու ակտիվ քաղաքացիությունը:

Ծրագրում ընդգրկված են Հայկական չորս համայնքներ Լոռու և Տավուշի մարզերից՝ Ալավերդի, Վարագավան, Բերդավան, Ախթալա, ինչպես նաև Վրաստանի Բոլնիսի, Դմանիսի, Շահումյանի և Կոդա համայնքները: Յուրաքանչյուր երիտասարդական ակումբում ընգրված են 15-25 մասնակից՝ ընդգրկելով 13-18 տարիքային սահամանը: Բոլոր համայնքներում ստեղծված երիտասարդական ակումբներում անցկացվում են միևնույն կառուցվածքով դասընթացներ: Դասընթացները տրամաբանորեն շարունակում են միմյանց և յուրաքանչյուր հաջորդ դասընթացի ժամանակ կիրառվում են նախորդում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները:

Երիտասարդական ակումբի անդամներն անցնելու են այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են ծանոթացում, թիմային կառուցման դասընթաց, միջմշակութային հաղորդակցությունը, առաջնորդությունը, բազմամշակութային իրազեկվածությունը, էկոլոգիա, տուրիզմ, մշակույթ, պատմություն, Ճարտարապետություն, արվեստ, արվեստի պատմություն, ԵՄ, վիզուալ գրագիտություն, ֆոտո արվեստը, ֆիլմերի նկարահանումը և այլն:

SOS մշակույթ ծրագիրը երիտասարդներին կխթանի օգտագործելու մեդիան որպես իրենց համայնքի մշակութային արժեքների պահպանման քարոզչական գործիք: Հիմնադրամի և dvv international-ի ներկայացուցիչների, ինչպես նաև ծրագրի փորձագետների ուղեկցությամբ ակումբի անդամները կայցելեն մշակութային կոթողներ: Նրանք կսովորեն պահպանել մշակութային արժեքները ֆոտոյի և ֆիլմերի միջոցով:

Ավելին, նկարահանված նյութերը կտեղակայվեն վեբկայքում և կիրազեկեն հասարակությանը անտեսված մշակույթային արժեքների պահպանության անհրաժեշտության մասին:

 

 

Եթե ուզում ես հոգ տանել Երկիր մոլորակի մասին, սկսի´ր քո դպրոցից, բակից և տնից

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի տարածքում ստեղծել ակտիվ և գործուն Կանաչ դպրոցների ցանց, որը կմիավորի հազարավոր պատանիների մեկ նպատակի շուրջ` պահպանել շրջակա միջավայրը և հայրենի բնաշխարհը:

«Կանաչ դպրոց» նախագծի հիմքում դրված են կրթական նոր մոտեցումներ` հետազոտություններ, արշավներ, քննարկումներ և գործնական դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս աշակերտներին ձեռք բերած տեսական գիտելիքները կիրառել գործնականում և ուսումնառությունը դարձնել առավել մատչելի:

«Կանաչ դպրոց» նախագիծը իր մեջ ներառում է մի շարք մրցութային ծրագրեր, որոնք կնպաստեն էկոլոգիական կրթության և դաստիարակության դերի բարձրացմանը:

Նախագծում ընդգրկված դպրոցներն իրենց լուրջ ներդրումը ունեն շրջակա միջավայրի պահպանման գործում:

Դառնալով «Կանաչ դպրոց» ցանցի անդամ` դպրոցները հնարավորություն են ստանում`

  • նախաձեռնել և իրականացնել ներդպրոցական բնապահպանական ակցիաներ և միջոցառումներ

  • իրականացնել պլաստիկ տարաների և թղթի թափոնների հավաքման և վերամշակման ծրագրեր

  • դպրոցում օգտագործել միայն 100 % վերամշակված թուղթ

  • խնայել էլեկտրաէներգիան և ջուրը

  • մասնակցել բնապահպանական քարոզարշավների

  • իրականացնել ծառատունկ և աղբահավաք

  • մշակել դպրոցի համար կանաչ կանոնակարգ և գործնականում կիրառել այն:

Մեկ տարի շարունակ հետևելով «Կանաչ ապրելակերպի կանոններին» և մասնակցելով նախագծին` դպրոցը ստանում է «Կանաչ դրոշ» և «Կանաչ հավաստագիր»:

«Կանաչ դպրոց» նախագիծն իրականացվում է աշխարհի 43 երկրներում, որի մեջ ընդգրկված են 27.000 դպրոցներ, 6 միլիոն աշակերտներ և 400.000 ուսուցիչներ:

Ներկայումս Հայասատնում «Կանաչ դպրոց» ցանցի անդամ են դարձել Երևանի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20, Նորատուսի Ա. Սողոմոնյանի թիվ 2, Նորատուսի թիվ 3, Ուրցաձորի և Գողթի միջնակարգ դպրոցները:

Հայաստանում «Կանաչ դպրոց» նախագիծը իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) աջակցությամբ: