Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում:  Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վերահսկողության ներքո: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 4000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Նախագծին աջակցում են բրիտանական Համաշխարհային հողային միավորում (WLT) կազմակերպությունը,  Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեն (IUCN NL) և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

ԱՊԱՍՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ

Այս տեսախցիկները տեղադրվել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում՝ շնորհիվ VivaCell-MTS-ի աջակցության

Նոր սերնդի այս տեսախցիկները բացառիկ հնարավորություն են ընձեռում տեսանկարահանել այնպիսի հազվագյուտ կենդանիների, ինչպիսիք են անդրկովկասյան գորշ արջը, բեզոարյան այծերը, գառնանգղը և այլն: Այս տեսախցիկները կենդանական աշխարհի մշտադիտարկման հնարավորություն են ընձեռում թե´ անտառապահների կայանից, թե´ գրասենյակից: Տեսախցիկների միջոցով հնարավոր է դառնում անմիջապես գրանցել հազվագյուտ կենդանատեսակներին, կանխել անտառային հրդեհները, ինչպես նաև ցանկացած անօրինական մուտք կամ որսագողության դեպք: