Կովկասյան հովազի (Panthera pardus saxicolor) պահպանություն և մոնիթորինգ

Աջակից: World Land Trust 

Ծրագրի նպատակն է հետևել Կովկասյան հովազին տարածաշրջանում: Մի շարք աշխատանքներ են իրականացվելու անտառապահների, գիտնականների և բուհերի ուսանողների կողմից: Ծրագրի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում որսագողության և ապօրինի որսորդության դեպքերը կանխելու համար` ամրապնդելով տարածքի վերահսկողությունը: Նախագիծն ընդգրկում է նաև կրթական բաղադրիչ, որի շրջանակներում աշխատանքներ են իրականացվում տեղական համայնքների հետ` հանրային իրազեկվածությունը բարձրացնելու և որսագողության դեպքերը կանխելու ուղղությամբ:

Կովկասյան հովազի պահպանման ծրագրին աջակցելու համար սեղմել այստեղ`

Նախագծի մասին

2012 թվականի մայիսին «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում  Կովկասյան հովազի (Panthera pardus saxicolor) ոտնահետքերը հայտնաբերելուց հետո հիմք դրվեց Կովկասյան հովազի պահպանության  ծրագրին:

Հայտնաբերված ոտնահետքերը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և բրիտանական World Land Trust (WLT) ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ հիմք հանդիսացան նախաձեռնելու մի նախագիծ, որը  ապաստարանի տարածքում հովազի գոյության ապացուցմանն ուղղված հետազոտություններն էին: Ծրագրի նպատակներից է նաև  կենդանու համար ապահովել միգրացիոն միջանցքներ և  ուղիներ, պահպանել վերջինիս կենսամիջավայրն ու նպաստել հովազների պահպանմանը Հայաստանում:  Ծրագրի շրջանակներում իրականացվող դաշտային ուսումնասիրությունները ուշ աշնանը տվեցին իրենց առաջին արդյունքները. ապաստարանի հարավ-արևելյան մասում հայտնաբերվեցին հովազի ոտնահետքերը, այնուհետև ինքը` հովազը:

Որպես նախագծի կարևոր բաղադրիչ` World Land Trust (WLT) կազմակերպության հովանավորության շնորհիվ FPWC-ին Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանի  տարածքում հովազին հայտնաբերելու համար տեղադրվեցին թակարդ-տեսախցիկներ, որոնք կարճ ժամանակահատվածում տվեցին իրենց արդյունքները: 

Տեսանյութեր

13.12.2013

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան-ի տեսախցիկներն այս անգամ տեսագրեցին Կովկասյան հովազին ամբողջությամբ

2013թ. նոյեմբերի 8: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տեսախցիկներն այս անգամ տեսագրեցին Կովկասյան հովազին ամբողջությամբ, որի գոյության նախանշաններն առկա էին դեռ 2012թ.-ից: Տեսագրությունից պարզ է  դառնում, որ հովազը...Ավելին ...


30.08.2013

Անհետացման եզրին գտնվող Կովկասյան հովազը Հայաստանում

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում նկարահանած Կովկասյան հովազի պոչի տեսագրությունից ընդամենը երկու ամիս անց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տեսախցիկներն այս անգամ արձանագրեցին ինքնին Կովկասյան...Ավելին ...


11.07.2013

Հովազի հետքերով

Այս տեսահոլովակը նկարահանվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված տեսախցիկի օգնությամբ, ուր հստակ երևում է հովազի պոչը (աջ ստորին անկյունում): Քանի որ տեսախցիկը նկարահանում է  շուրջ 5 վրկ...Ավելին ...