Զգացեք բնության շունչը «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նպատակն է միավորել բնության պահպանությունն ու համայնքային կայուն զարգացման հնարավորությունները, իսկ էկո-տուրիզմի զարգացումը կարևոր քայլ է այս նպատակն իրագործելու ճանապարհին:

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ը բոլորին հրավիրում է վայելելու բնության հրաշքները և զգալու վայրի բնության շունչը:  Ապաստարան կարելի է հասնել ընդամենը 2 ժամում, ուր  կարող եք տեսնել Հայաստանի իրական բնապատկերը` բնական ու համեղ սնունդ, կուսական բնություն և ջերմ հյուրընկալություն:  Ապաստարանում ստեղծված են բոլոր հնարավորությունները ընտանիքով  անմոռանալի և արկածներով լի օր անցկացնելու համար: Մեր անտառապահների ուղեկցությամբ կարող եք վայելել հետիոտնային, հեծանվային արշավներ կամ ձիարշավներ և մոտիկից հետևել վայրի բնության մեջ ապրող բոլոր կենդանատեսակներին: Ցանկության դեպքում կազմակերպվում  են  փոքր պիկնիկներ, մտերմիկ խնջույքներ` Ձեր կողմից ընտրված ճաշատեսակներով: Մատուցվող սնունդը բացառապես տեղական արտադրանք է, ինչը բացի գերազանց որակ երաշխավորելուց, ապահովում է նաև տեղի բնակչության եկամուտը: Գիշերակացի համար նախատեսված են վրաններ, և Ուրցաձորի էկո-կենտրոնի ժամանակակից կերպով կահավորված  սենյակներ: Ավելին` ցանկության դեմքում գիշերակացը հնարավոր է կազմակերպել նաև Ուրցաձոր գյուղի հյուրատներում (Bed & Breakfast): Խնդրում ենք նկատի ունենալ, որ  «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» -ը պահպանվող տարածք է, որն առավելապես ծառայում է բնության և կենսաբազմազանության  պահպանման նպատակին, ուստի առանց FPWC-ի թույլտվության որևէ այցելություն խստիվ արգելվում է:

Եթե ցանկանում եք այցելել «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան», նախապես ներբեռնեք և ծանոթացեք տուրիստական ​​ուղեցույցներին: