23.01.2014

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը բրիտանական և գերմանական տուր-օպերատորների փաթեթներում

Վայրի  բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գերակայություններից մեկը բնության սիրահարներին Հայաստանի և մասնավորապես Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հարուստ բնական ժառանգության հետ ծանոթացնելն է: Էկոտուրիզմի զարգացումը  Հայաստանի հեռավոր և սահմանամերձ շրջանների բնակչության համար հավելյալ եկամուտ ստանալու լավագույն տարբերակներից մեկն է: Այս նկատառումից ելնելով` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը երկու միջազգային տուր-օպերատոների հետ համատեղ մշակեց հետիոտնային և հեծանվային արշավներ, մասնավորապես գերմանական բիս Աքտիֆրայզեն  (biss Aktivreisen) ընկերության հետ համատեղ առաջարկվում են 14-օրյա հեծանվային արշավներ, իսկ բրիտանական Գոբեյրֆութ (GoBarefoot)  ընկերության հետ` 10-օրյա հետիոտնային և 10-օրյա հեծանվային արշավներ: Մանրամասների, ինչպես նաև արշավների համար կարող եք այցելել  GoBarefoot և biss Aktivreisen տուր-օպերատորների կայքերը: