Գնեք կամ վարձակալեք կենդանի տնկիներ և աջակցեք Հայաստանի անտառներիպահպանությանը:
Ամեն տարի Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի անտառները հայտնվում են անպաշտպան վիճակում` հազարավոր եղևնիների և սոճիների ապօրինի հատումների պատճառով: Իսկ տոներից հետո կտրված ծառերը` “ամանորի Կարևոր խորհրդանիշը” հայտնվում են աղբանեցում: Արևորդի նախագիծը այս խնդրի լուծման համար նոր մոտեցում է առաջարկում:
Այսուհետ կարող եք գնել կամ վարձակալել ամանորի կարևոր խորհրդանիշը` տոնածառը և սուրբ ծննդյան տոները անցկացնել «կենդանի» խորհրդանիշով:
Ավելին` Զամբյուղում տնկված սոճիները ծննդյան տոներից հետո, կարող եք նվիրաբերել դպրոցներին կամ գարնանը տնկել ձեր շենքի բակում :
Վարձակալության արժեքն է 15 000 դրամ: Գնելու դեպքում ծառերի արժեքն է 20 000 դրամ ներառյալ առաքումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (+37410) 555 209, (+37493) 53 90 60: կամ այցելեք www.sunchild.org կայքէջը:
Միջազգային և տեղական կազմակերպությունները, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը այսուհետ հնարավորություն կունենան զարդարելու իրենց կառույցը բնապահպանական Տոնածառով: