ԳԼԽԱՎՈՐ
Eng.Հայ.
 
SunChild Festival  Վերջին նորությունները  Առաջիկա միջոցառումներ      Վերջին վիդեո նյութերը

“SOS Մշակույթ” ԵՄ կողմից ֆինանսավորվող FPWC-ի ծրագիրը կմեկնարկի 2012-ին


09.01.2012 06:39 Age: 3 տարի

2012-ի հունվարին կսկսվի FPWC-ի “SOS մշակույթ” ծրագրի իրականացումը: Միջսահմանային մոտեցում ունեցող այս ծրագիրը կտևի 24 ամիս: Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Ծրագրի ընդհանուր նպատակն է հաշվառել և պահպանել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված մշակութային արժեքները: “SOS մշակույթ” ծրագրի հիմնական թիրախային խումբը տեղի երիտասարդության ներկայացուցիչներն են (14-21 տարեկաններ): Նրանք մասնավորապես կներգրավվեն ծրագրի գործնական ուսումնասիրություններում և մշակութային արժեքների պահպանման աշխատանքներում: 

Հարավային Կովկասի հեռավոր շրջաններում կարելի է հանդիպել գրեթե անհայտ և անտեսված մշակութային արժեքներ: Դրանց թվում են՝ ավերված եկեղեցիներ, վանքեր, միջնադարյան քարանձավներ, գերեզմանատներ (մուսուլմանական և քրիստոնեական), ինչպես նաև նախապատմական պաշտամունքային վայրեր: Բազմաթիվ դեպքերում այս պատմական վայրերը դուրս են մնում պետական կառույցների ուշադրությունից և չեն ներգրավվում մշակութային արժեքների հաշվառման, պահպանման կամ մշակութային և տուրիստական զարգացմանն ուղղված որևէ պետական ծրագրում:

“SOS մշակույթ” ծրագրի էության հիմքում ընկած է այն գաղափարը, որ լավ պահպանված, բացահայտված և ուսումնասիրված պատմական վայրերը հսկայական դրական ազդեցություն են ունենում հեռավոր, աղքատ շրջաններում տնտեսական, սոցիալական և մարդկային զարգացմանը նպաստող միջավայրի ձևավորման գործում: Ավելին՝ “SOS մշակույթ” ծրագիրը նպատակ ունի նաև քաջալերել և արտոնել տեղի բնակչությանը, որպեսզի նրանք գնահատեն իրենց կողքին գտնվող հուշարձանների արժեքը և դրանց նկատմամբ ունենան սեփականատիրոջ զգացում:     

FPWC-ն ծրագրիրը կիրականացնի՝ համագործակցելով Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և DVV International կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ:  

ՀՃՈՒԿ-ը ծրագրին կնպաստի հեռավոր և անհասանելի վայրերում պատմական հուշարձանների որոնման գործում ունեցած գիտելիքներով և փորձով, իսկ DVV International-ը (Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության միջազգային համագործակցության ինստիտուտ) ծրագրին կաջակցի մեծահասակների կրթության և երիտասարդների հետ տարվող աշխատանքների ոլորտում ունեցած հարուստ փորձով: