Երիտասարդ գյուղաբնակների ներգրավում բնության պահպանության և էկոտուրիզմի բնագավառում

Աջակից` Նորվեգիայի արտաքին  գործերինախարարություն: Փոքր դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի նպատակն է երիտասարդ գյուղացիների համար ստեղծել նոր աշխատատեղեր և եկամուտ ստանալու հնարավորություններ Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանում: Ներկայումս աշխատատեղերը քիչ են,  ինչի հետևանքով երիտասարդները արտագաղթում են գյուղական բնակավայրերից: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն էկոտուրիստական ենթակառուցվածքներ, արշավի և ձիարշավների արահետներ, հյուրատներ, ուր ընդգրկված կլինեն մասնավորապես երիտասարդ գյուղացիներ:

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է զարգացնել էկոտուրիզմ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի բուֆերային գոտու տարածքում,  պահպանել տեղի հարուստ կենդանական ու բուսական աշխարհը ապագա սերունդների համար, ինչպես նաև երիտասարդներին և հարակից գյուղերի բնակիչներին ապահովել եկամտի նոր հնարավորություններով: Ծրագիրը մասնավորապես կապված է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի համայնքային զարգացման հետ: Ինչպես շատ համայնքներում, Ուրցաձորում ևս առկա է արտագաղթի խնդիր հատկապես երտասարդների շրջանում, ովքեր լքում են իրենց հայրենի գյուղը`այլ երկրներում աշխատանք փնտրելու նպատակով:

Այս խնդրի հնարավոր լուծումներից մեկը երիտասարդ գյուղացիներին աշխատանքի և եկամտի ստացման նոր հնարավորությունների ընձեռումն է իրենց համայնքներում: Ներկայումս գյուղում  աշխատատեղերը քիչ են, ինչի արդյունքում էլ երիտասարդները լքում են իրենց հայրենի բնակավայրը:

FPWC-ն Ուրցաձոր համայնքում ստեղծում է էկոտուրիզմի զարգացման հնարավորություններ. հետիոտն և հեծյալ արշավների համար նախատեսված ուղիներ, տուրիստական երթուղիներ և տեղի բնակիչների տներում գիշերակացի ու նախաճաշի պայմաններ (B&B): Համայնքում տուրիստական ենթակառուցվածքնների զարգացումը կնպաստի նաև գյուղացիների համար նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչն էլ որոշ չափով կնպաստի արտագաղթի տեմպերի կրճատմանը:

Այս ամենին զուգահեռ տեղի բնակիչների և մասնավորապես B&B հյուրընկալողների համար  կկազմակերպվեն դասընթացներ, որի արդյունքում վերջիններս կսովորեն զբոսաշրջիկներին ներկայացնել տեղի մշակույթն ու բնական ժառանգությունը: Տեղացիներին հնարավորություն կընձեռվի նաև սովորել անգլերեն, անցնել կենդանաբանության և բուսաբանության վերաբերյալ դասընթացներ, ստանալ բնապահպանական կրթություն:

Գերապատվությունը կտրվի սոցիալապես անապահով կանանց, որոնք, համապատասխան դասընթացներ անցնելուց հետո, կկարողանան աշխատել որպես B&B հյուրընկալողներ: Տեղի երիտասարդները ևս կներգրավվեն ծրագրային աշխատանքների մեջ` մասնավորապես կօգնեն հետիոտն և հեծյալ արշավների համար նախատեսված ուղիների մշակմանը, կմասնակցեն ծառատունկերի, զբոսաշրջիկների համար կանցկացնեն արշավներ և կաջակցեն կենսաբազմազանության  վերաբերյալ գիտական հետազոտությունների անցկացմանը, ինչի արդյունքում կունենան հավելյալ եկամուտներ: Ավելին>>