Բնության պահպանության եվրոպական ասոցիացիայի (EOCA) դրամաշնորհ

Աջակից` Բնության պահպանության եվրոպական ասոցիացիա

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է աջակցել FPWC-ի` վայրի բնության պահպանման և էկոտուրիզմի զարգացմանն ուղղված նախաձեռնությանն Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում:

Ծրագրի շրջանակում հիմնադրամը շարունակելու է զարգացնել էկոտուրիզմը՝ արշավային երթուղիներ և զարգացած ենթակառուցվածք մշակելու, ինչպես նաև Ուրցաձորը որպես զբոսաշրջության գրավիչ վայր միջազգային հանրությանը ներկայացնելու միջոցով:

Ծրագիրը ներառում է արշավային երթուղիների նախագծման և մշակման, տեղեկատվական վահանակների տեղադրման և ենթակառուցվածքի զարգացման աշխատանքներ: ԲՊԵԱ-ի (EOCA) աջակցության շնորհիվ համայնքում կիրականացվի ծառատունկ և բնապահպանական այլ միջոցառումներ, կընդլայնվի ոռոգման համակարգը: Ավելին>>