ԳԼԽԱՎՈՐ
Eng.Հայ.
banner earth day
 
Վերջին նորություննները  Առաջիկա միջոցառումներ    Վերջին վիդեո նյութերը

Կանաչ ակումբի այցելուներն իրենց վրդովմունքն են արտահայտել Հայաստանում որսագողության վերաբերյալ

24.05.2010 13:01 վաղեմությունը` 108 օր

Շաբաթ օրը՟ մայիսի 15-ին, Կանաչ ակումբի քննարկման թեման որսագողությունն էր: Թեեւ Հայաստանը շատ փոքր երկիր է, կառավարությունը 25 000 որսորդների որսի արտոնագիր է հատկացրել: Բացի արտոնագրված որսորդների այս բանակից, գոյություն ունեն նաեւ անհայտ թվով «անօրինականորսորդներ», ովքեր առանց գրանցվելու են բավարարում իրենց որսորդական կիրքը: Սակայն արտոնագիր ունեցող որսորդները նույնպես հեշտությամբ կարող են որսագող դառնալ՟ սպանելով Կարմիր գրքում գրանցված կենդանիներին կամ որսի դուրս գալով այն ժամանակ, երբ որսն արգելված է:

Քննարկումից առաջ ցուցադրվեց Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի պատրաստած «Որսագողություն» ֆիլմը: Ֆիլմում ներկայացված է հազվագյուտ կենդանիների թվի նվազման եւ Հայաստանում իրականացվող գրեթե անվերահսկելի որսագողության միջեւ կապը: Այսպիսով, օրինակ, ֆիլմում նշվում է, որ որսագողերը Հայաստանում տարեկան 2-3 լեռնային ընձառյուծ են սպանում: Բացի այդ, դեռեւս շարունակվում է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոնի եւ բեզոարյան այծի որսը: Այս կենդանիների որսն արգելված է օրենքով, քանի որ Հայաստանում դրանք էնդեմիկ կենդանատեսակ են համարվում, եւ եթե դրանք անհետանան հենց այս աշխարհագրական տարածքից, ապա ընդհանրապես կվերանան: Այս արգելքին հակառակ՟ գոյություն ունեն որսորդական գործակալությունների բազմաթիվ կայքեր, որտեղ որսորդական արշավներ են կազմակերպում Հայաստանում՟ բեզոարյան այծ եւ/կամ մուֆլոն որսալու նպատակով (օրինակ՟ www.bluewaterbiggame.com/hunt_with_us/armenia_bezoar_ibex_hunt.cfm):

Հայաստանում սովորական երեւույթ է նաեւ թռչունների որսը, որը շատ ավելի քիչ է սահմանափակվում: Որսը տեղի է ունենում նաեւ արգելոցներում, այնպես որ նույնիսկ վտանգված կենդանատեսակները բազմանալու եւ թվաքանակը վերականգնելու հնարավորություն չունեն:

Ֆիլմի ցուցադրությանը հաջորդած քննարկման ժամանակ հատուկ հյուրեր Կարեն Աղաբաբյանը (ՀԱՀ Հակոբյան Բնապահպանական կենտրոնի տնօրենը) եւ Կարինե Դանիելյանը («Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահը) ստեղծված իրավիճակը մտահոգիչ անվանեցին: Երկու հյուրերն էլ զգուշացրեցին, որ շատ հազվագյուտ կենդանատեսակներից մի քանիսը, օրինակ՟ ընձառյուծը եւ մուֆլոնը, բնաջնջման են դատապարտված, եթե որսագողությունն անհապաղ չդադարեցվի: Նրանք հստակ նշեցին նաեւ, որ Հայաստանի կառավարությունը, ցավոք, կարծես իրավակարգը պահպանելու եւ հետեւողական կերպով որսագողերին հետապնդելու ցանկություն չունի: Հայաստանում որսորդների արտոնագրման համակարգը անհրաժեշտ է շտապ բարեփոխել՟ իրավիճակն ավելի վերահսկելի դարձնելու նպատակով: Բացի այդ, կրթության միջոցով պետք է խրախուսել կենդանիների նոր ընկալումը. ներկայում հատկապես հայ տղամարդիկ տարված են այն գաղափարով, որ տղամարդկային ուժը կարելի է ապացուցել արջերի, ընձառյուծների կամ մուֆլոնների նման կենդանիներ սպանելով: Կարինե Դանիելյանը ցանկանում էփոխել այս վտանգավոր «տղամարդկային» մոտեցումը՟ շեշտը դնելով նրա
վրա, որ տղամարդկությունը բնորոշվում է ոչ թե սպանելու, այլ պաշտպանելու զորությամբ: Ներկաները, որ գլխավորապես երիտասարդներ էին, ջերմորեն ողջունեցին այս գաղափարը, իսկ երիտասարդ կանանցից մեկն ասաց, որ երբ իմացել է, որ իր հարազատներից մեկը մոլի որսորդ է, հրաժարվել է նրա հետ շփվել:

Որսորդության արյունալի մոլուցքին կարելի է վերջ դնել տղամարդկանց նոր ինքնընկալման օգնությամբ: Սակայն դժվար է դա խրախուսել մի երկրում, որի նախկին նախագահն անձամբ հպարտությամբ լուսանկարվում է Աֆրիկայում որսորդական ուղեւորության ժամանակ սպանված առյուծների եւ էկզոտիկ այլ կենդանիների կողքին: Հայ տղամարդկանցից շատերին դեռեւս հիացնում է նման ոճի ցուցամոլությունը: Բավական ժամանակ կպահանջվի նոր սերունդ կրթելու համար, որը կգիտակցի, որ ոչ թե կործանումն է հիացմունքի արժանի, այլ պաշտպանությունը: Ցավոք, կովկասյան հովազը, հայկական մուֆլոնը եւ բեզոարյան այծը ավելի կիրթ հասարակությանը սպասելու ժամանակ չունեն: 21-րդ դարում ողջ մնալու համար նրանց որսագողերից շտապ պաշտպանություն է անհրաժեշտ, այլապես Կովկասյան վայրի լեռների այս վեհ բնակիչները կմնան միայն առասպելներում:


 
Share |