ԳԼԽԱՎՈՐ
Eng.Հայ.
banner earth day
 
Վերջին նորություննները  Առաջիկա միջոցառումներ    Վերջին վիդեո նյութերը
Flash is required!

Ապրիլի 17-ին Վանաձորի Հայք հրապարակում մեկնարկեց «Կանաչ Դպրոց» ծրագիրը:

20.04.2010 00:00 վաղեմությունը` 142 օր

Այն իր շուրջը համախմբեց բազմաթիվ դպրոցականների` նրանց հնարավորություն ընձեռելով դրսևորվելու որպես առողջ ապրելակերպի կողմնակից և նախաձեռնող սերունդ:

Մինչև հունիս Վանաձորի թիվ 10 դպրոցի   աշակերտները  պլաստիկ շշեր և օգտագործված թուղթ կհավաքեն տարբեր կառույցներից  և կհանձնեն «Արևորդի» էկո-ակումբին, որն էլ իր հերթին թափոնը կհանձնի վերամշակման ընկերություն:  Թափոնի դիմաց ստացված գումարով դպրոցը ձեռք կբերի տնկիներ` դպրոցի հարակից տարածքը  կանաչապատելու համար: Համեմատաբար մեծ քանակությամբ թափոն հավաքած աշակերտները կարժանանան  Հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր մրցանակներին: Ծրագրի ամփոփումը կկայանա հունիս ամսին:  Հիմնադրամը հույս ունի «Կանաչ Դպրոցը»  դարձնել շարունակական  ծրագիր` Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին ևս մասնակցության հնարավորություն ընձեռելով:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման  հիմնադրամը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության  հետ համատեղ Վանաձորում ներկայացրեց «Կանաչ սերունդ» քարոզարշավի առանձնահատուկ ծրագրերից մեկը`  նախադեպը չունեցող «Կանաչ Ավտոբուս» ծրագիրը,  որն իրենից ներկայացնում է ինքնատիպ  շարժական կինոթատրոն-գրադարան. էկոկրթությանն առնչվող հարուստ գրականությամբ  համալրված այս ավտոբուսը մայիս-հուլիս ամիսներին  կշրջի Հայաստանի մարզերում` հասանելի դարձնելով ողջ գրադարանը անգամ ամենահեռավոր մարզերի բնակչությանը: Յուրաքանչյուր մարզում ավտոբուս-գրադարանի անձնակազմը  կկայանի երեք օր` ցուցադրելով նաև բնապահպանական ֆիլմեր,  ինչպես նաև տեղի բնակչության հետ կկազմակերպվեն բնապահպանական տարբեր թեմաներով քննարկումներ, սեմինարներ և ցուցահանդեսներ:


 
Share |